Մատչելիության հղումներ

ՕՐՕ դաշինքը դատարանում բողոքարկում է ԿԸՀ որոշումը


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն, Խուրշուդյանը պատասխանեց. - «Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, մեր փաստաբանները, իրավաբանները կներկայացնեն փաստերը դատարան, տեսնենք դատարանն ինչպես կարձագանքի, այն ժամանակ լրացուցիչ կխոսենք»։

Նշենք, որ ավելի վաղ դաշինքը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ պահանջելով ընտրության օրը տեղամասերում հատուկ սարքերի միջոցով հավաքագրված մատնահետքերի հիման վրա միասնական բազա ստեղծել, իսկ այնուհետև ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իրենց մասնագետների անմիջական մասնակցությամբ ստուգել՝ արդյոք կա՞ն մատնահետքերի համընկնումներ։ ԿԸՀ-ն, սակայն, մերժել էր դիմումը։

«Ասում են, որ դրա համար տարիներ են պետք, ասում են, որ մեր պահանջը հիմնավոր չէ, հիմնավոր փաստարկներ չենք ներկայացրել, թե ինչու պետք է դա արվի, թեև մենք նշել էինք, որ միլիոն 600 հազար ընտրողների թիվն արդեն կասկածելի է», - ասաց Խուրշուդյանը՝ նշելով. - «Ընդամենը մի քանի րոպեի ընթացքում հնարավոր է հատուկ ծրագրի միջոցով, դա ընդամենը սկրիպտ է, որովհետև մատնահետքերը դրանք կոդեր են, թվային կոդերի է վերածվում և շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է ստուգել, թե արդյոք նույն մարդու մատնահետքը տարբեր տեղերում եղել է և քանի անգամ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG