Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, ով այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա: Այս մասին հայտնում է Կրեմլը:
Ակնկալվում է, որ Թիլերսոնը վաղը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Օրակարգում առաջնային հարցն է սիրիական ճգնաժամը: