Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի պատգամավոր. Ապրիլի 2-ին ամենատխուր դիտարկումը հոգեբուժարանում գտնվող հիվանդների քվեարկությունն էր


Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան անդրադարձել է ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներին:

«Դժբախտաբար, պետք է նշեմ, որ մեր դիտարկումները ընտրությունների օրը ոչ միշտ էին դրական: Մենք նկատեցինք կուսակցությունների ներկայացուցիչների, որոնք միջամտում էին ընտրական գործընթացին՝ ընտրատեղամասերի բացումից մինչև քվեների հաշվարկը: Մենք տեսանք, որ նրանց ներկայությունը ազդեցություն թողեց ընտրողներ վրա, և եթե նույնիսկ մենք անձամբ չենք տեսել գործարքներ, մեր տեղացի գործընկերները բացատրեցին, թե ինչպես է ընտրակաշառքի համակարգը գործում», - ասել է Հաութալան:

Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի, ամենատխուր դիտարկումը հոգեբուժարանում գտնվող հիվանդների քվեարկությունն էր:

«Մենք հստակորեն տեսանք, որ բժիշկները և ընտրական հանձնաժողովի անդամներն ամեն ինչ արեցին, որ հիվանդները քվեարկեն մեկ կուսակցության և մեկ տարածքային թեկնածուի օգտին, նույնիսկ եթե ընտրողները ցանկանում էին այլ թեկնածուի ընտրել», - ասել է Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավարը։

Հաութալան նաև շեշտել է, որ Հայաստանցի ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ առանցքային է, և Եվրամիության օժանդակությունը և քաղհասարակության դերակատարությունը շատ կարևոր են այս առումով:

«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որը վերջերս է բանակցվել և նախաստորագրվել, և որին պետք է եվրոպական խորհրդարանն իր հավանությունը տալ, կարող է հնարավորություն տալ՝ լուծելու այս խնդիրները», - ասել է Հաութալան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG