Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել ուժեղացնել Հայաստանի նկատմամբ ճնշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկ անգամ չէ, որ հայտարարել են ստատուս քվոյի անընդունելիության մասին: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի մեծացնի ճնշումը Հայաստանի վրա», - հայտարարել է Ալիևը այսօր Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստի ժամանակ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նաև պնդել է, թե Հայաստանը ձգտում է սառեցնել բանակցությունները, «բայց չի հասնի դրան»: