Մատչելիության հղումներ

ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժվեց


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Դաշինքի կողմից լիազորված Տիգրան Եգորյանը իրեն հատկացված մեկ ժամվա ընթացում ներկայացրեց բոլոր այն խախտումնրը, որ ապրիլի 2-ին արձանագրել են անկախ դիտորդները։ Նրա խոսքով բազմաթիվ են վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողների ազատ կամքի վրա ներգործության, կաշառքի խոստման կամ բաժանման մասին փաստերը։

Կենտորնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, թե թվարկված խախտումներից շատերը կրկնվում են, մի մասն էլ խոսում է ոչ թե խախտումների, այլ դրանց բացակայության մասին։ Նա պնդեց՝ իրավական հիմքեր չեն ներկայացվել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց նաև խախտումների մասին Եգորյանի բերած փաստերի նոր փաթեթն ուսումնասիրելու միջնորդությունը, պատճառաբանելով, թե դրանք պետք է ներկայացվեն օրենքով սահմանված ժամկետներում, քանի որ դիմումի քննության ժամկետները սահմանափակ են:

Հանձնաժողովի անդամները արձանագրեցին՝ քվեարկության օրը տեղի ունեցած խախտումները այնպիսին չեն եղել, որ ազդեին ընտրությունների արդյունքի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG