Մատչելիության հղումներ

Ռոհանին վերահաստատել է Իրանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին զանգահարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և վերահաստատել Թեհրանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը:

«Իրանը կշարունակի մնալ Սիրիայի ժողովրդի կողքին ահաբեկչության դեմ պայքարում և Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- ըստ Իրանի նախագահի կայքում ապրիլի 9-ին տեղադրված հաղորդագրության` ասել է Ռոհանին:

ԱՄՆ-ի հրթիռակոծությունը նա համարել է Սիրիայի ինքիշխանության բացահայտ խախտում: Ռոհանին անհիմն է համարել մեղադրանքները, թե քիմիական հարձակումը կատարել է Ասադի ռեժիմը, որի պատաճառով ԱՄՆ-ն հրթիռակոծեց սիրիական ավիաբազան:

Ռոհանին ասել է, որ Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի մեծ համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել ահաբեկչության դեմ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG