«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարում է սեփական ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
«Շնորհավորում ենք մեր համակիրներին և աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ: Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Ժողովի որոշմամբ մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակավ, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը»,- նշված է կուսակցության այսօր տարածած հաղորդագրության մեջ: