Մատչելիության հղումներ

«Հարվածը բավականին մեծ է անվտանգության տեսակետից»․ Շվեդիայում Հայաստանի դեսպան


Ստոկհոլմը ապահով քաղաք է, և բնակչության մոտ բավականին հանգիստ ընկալում կար քաղաքի հանդեպ, և այսօր պետք էր տեսնել կենտրոնում հապճեպ փախուստի դիմող քաղաքացիներին, որպեսզի հասկանալի լինի, որ հարվածը բավականին մեծ է անվտանգության տեսակետից, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով այսօր ավելի վաղ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը՝ նշեց Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը:

Դեսպանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածը կարող է կապված լինել մահմեդական ահաբեկչական խմբավորումների կամ ներգաղթյալների հետ: -

«Պետք է նկատի ունենալ, որ Շվեդիան մեծ թվով ներգաղթյալներ ունի, որոնց մեջ կային նաև անձինք, որոնք վերադարձել են ռազմական գործողությունների թատերաբեմից: Դա մշտապես խնդրահարույց է Շվեդիայի համար, թեպետ առայժմ դժվար է ասել՝ արդյոք այս ահաբեկչությունը կապված է այդ խմբավորումների հետ, թե ոչ», - նշեց Ապիտոնյանը:

Դեսպանի խոսքով, առայժմ հնարավոր չէ պարզել, արդյոք հարձակումից տուժածների թվում հայեր կան, թե ոչ:

Շվեդիայում տարբեր հաշվարկներով 12-13 հազար հայ կա: Հայերը հիմնականում Շվեդիա են մուտք են գործել մերձավորարևելյան երկրներից՝ Թուրքիայից, Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից: Ավելի քիչ թիվ են կազմում նախկին խորհրդային տարածքից ներգաղթյալները:

Մեծ համայնքներում գործում են կիրակնօրյա դպրոցներ, համայնքային կենտրոններ, կա մեկ հայկական եկեղեցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG