«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Անահիտ Բախշյանը Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակով մասնակցելու առաջարկ է ստացել:
Դաշինքից Էդմոն Մարուքյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Բախշյանին ցուցակի առաջին տասնյակում տեղ են առաջարկել, վերջինս համաձայնել է: