«Այս պահին մենք ունենք երեք անձի կողմից ձևավորած խորհրդարան՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միքայել Մինասյան, այլ անձինք, այլ ուժեր ես չեմ տեսնում, ովքեր ձևավորել են խորհրդարանը», - հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Գնահատականս կարող է մի փոքր կոշտ է հնչում, բայց, ցավոք սրտի, իրականությունը սա է։ Ակնհայտորեն մենք երկար ժամանակ ունենալու ենք հասարակության շահերի պաշտպանության խնդիր, և մեր դաշինքը կամ մեզ հետ համագործակցող ուժերը միանշանակ այդ հասարակական շահի պաշտպանության առաջամարտիկն են լինելու», - ասաց Մարտիրոսյանը։
Մանրամասները տե՛ս այստեղ