Մատչելիության հղումներ

ԵԺԿ նախագահը շնորհավորել է Հանրապետականին «մաքուր հաղթանակի» առիթով


Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը «Tweeter»-ի իր պաշտոնական միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

ՀՀԿ գրասենյակի փոխանցմամբ, ԵԺԿ նախագահը, մասնավորապես, նշել է. «Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առիթով: Մեծ վստահությունն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները և բարելավվի ԵՄ-իհետ հետագա համագործակցությունը»:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է 2012 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG