Մատչելիության հղումներ

Սիրիայի Իդլիբ նահանգում օդային հարվածների հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել


Սիրիա - Երեխային բուժօգնություն է ցուցաբերվում Իդլիբ նահանգի Խան Շեյխուն ավանի վրա օդային հարձակումից հետո, 4-ը ապրիլի, 2017թ․
Սիրիա - Երեխային բուժօգնություն է ցուցաբերվում Իդլիբ նահանգի Խան Շեյխուն ավանի վրա օդային հարձակումից հետո, 4-ը ապրիլի, 2017թ․

Առնվազն 35 մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Սիրիայի Իդլիբ նահանգում այսօր տեղի ունեցած օդային հարվածների հետևանքով: Այս մասին հաղորդում է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կենտրոնը:

Զոհվածները հիմնականում խաղաղ բնակիչներ են՝ այդ թվում 9 երեխա:

Իրավապաշտպանները կասկածներ ունեն, որ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող այդ տարածքի վրա հարձակման ժամանակ սիրիական բանակը կամ ռուսական օդուժը օգտագործել են քիմիական զենք: Հաղորդվում է, որ օդային հարձակումից հետո մարդկանց մոտ խեղդոց է սկսվել: Սիրիայի ընդդիմադիր շրջանակները մարդկանց լուսանկարներ են հրապարակել, որոնք մահացել են խեղդոցից:

Պաշտոնական Դամասկոսը համաձայնել է ոչնչացնել քիմիական զենքը դեռևս 2013 թվականին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնության արդյունքում:

Սիրիական կառավարությունը նախկինում հերքել էր քիմիական զենքի օգտագործման մասին պնդումները, սակայն ՄԱԿ-ը և Քիմիական զենքի օգտագործումն արգելող կազմակերպությունը հետաքննություն են իրականացրել և եկել այն եզրահանգման, որ սիրիական կառավարական զորքերը 2014-2015 թվականներին երեք հարձակում են իրականացրել քիմիական զենքի կիրառմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG