Մատչելիության հղումներ

Կողմերին հաջողվել է զգալիորեն մոտեցնել դիրքորոշումները․ Լավրովը հոդված է հրապարակել ԼՂ խնդրի մասին


«Միջնորդների աջակցության շնորհիվ կողմերը կարողացել են զգալիորեն մոտեցնել իրենց դիրքորոշումները շատ վիճելի հարցերի շուրջ։ Հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորվման բազային սկզբունքները»։

«Բակինսկի ռաբոչիյ» թերթում հրապարակված հոդվածում այս մասին գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, սակայն, Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հետ կապված։

«Այդ կապակցությամբ՝ մեր խնդիիրն է արդեն կատարված աշխատանքների հիման վրա օգնել հավասարակշռված լուծում գտնել։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը կկարողանան փոխզիջումների գնալու քաղաքական կամք դրսևորել։ Սա անհրաժեշտ է, որպեսզի բանակցային գործընթացն արդյունավետ լինի։ Բնական է, որ հակամարտության գոտում լարվածության նվազումը և ուժային ճանապարհի բացառումը առաջ գնալու կարևոր պայմաններն են»,- գրել է Լավրովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG