Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին, ժամը 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 47 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ն՝ ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման, 4-ն՝ ուղարկվել է Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար:
Ըստ հաղորդագրության, նշված տեղեկությունները վերաբերվւմ են` 18-ը՝ տեղամասերում կուտակումներին, 7-ը՝ ընտրակաշառքին, 4-ը՝ ընտրակեղծիքներին կամ «լցոնմանը», 1-ը՝ բռնությանը կամ ծեծին, 1-ը` բաց քվեարկությանը, 1-ը` հարկադրանքին, 1-ը` քվեարկության ուղղորդմանը, 1-ը` քվեարկության խոչընդոտմանը, 1-ը` դիտորդական լիազորությունների խոչընդոտմանը, 1-ը` ծառայողական ստուգմանը ,11-ը` խորհրդատվական: