Մատչելիության հղումներ

Շփման գծում հարաբերական հանգիստ է․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Ապրիլի 2-ին և լույս 3-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG