Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն ստուգում է ընտրական իրավունքի խախտման մասին 98 հաղորդում


Հայաստանի քննչական կոմիտեում, ժամը 21:00-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ստացված հաղորդումներից 45-ը՝ Երևանում, 13-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի, 9-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵6-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։

Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG