Մատչելիության հղումներ

Ռուստամյան․ Այս ընտրությունների ամենաստվերող մասը ընտրակաշառքների հանգամանքն է


Հայ հեղափոխական դաշնակցության ընտրացուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը այսօր քվեարկելուց հետո հայտարարեց՝ այս ընտրությունների ամենաստվերող մասը ընտրակաշառքների հանգմանքն է։

«Ընտրակաշառքի մասին լուրեր ստացել ենք մինչև այս օրը, չեմ բացառում, որ այսօր էլ լինի, որովհետև դրան պատրաստվել են շատ-շատերը: Կարծում եմ, իրավապահները պետք է այնպես գործեն, որ առնվազն մի քանի դեպքեր արձանագրեն, որ չշարունակվի այս պրոցեսը։ Այս ընտրությունների ամենաստվերոտ մասը կլինի ընտրակաշառքի հանգամանքը, որ շատ բացահայտ դրա մասին խոսում են», - նշեց դաշնակցական գործիչը:

Հարցին՝ Դաշնակցության գործընկեր Հանրապետականին է՞լ նկատի ունեն, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ - «Միայն Հանրապետականը չէ, ես այստեղ խնդիր չեմ դնում որևէ մեկին առանձնացնելու: Ով ընտրակաշառք է տալիս, և նաև վերցնողը, նա էլ պիտի իմանա, որ նույն հանցավոր համագործակցության մեջ է: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս ձևով չի կարող այն երկիրը ունենալ, որի մասին երազում է»:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, Ռուստամյանն ասաց՝ այս պահին տեղյակ չէ, ընթացքում կամփոփեն, եթե ինչ-որ արտառոց բաներ լինեն, ապա դրանց մասին տեղյակ կպահեն։

«Ժողովուրդը լավ էլ արագ յուրացնում է այս նոր տեխնոլոգիաները, և դա շատ հաճելի է տեսնել: Շատերն ասում էին, որ սա պրոբլեմ կառաջացնի, բայց շատ սահուն ընթանում է», - հավելեց նա՝ անդրադառնալով ընտրությունների ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG