Լրջագույն հիմքեր կան ասելու, որ ապրիլի 2-ին քվեարկությունը չի ընթանալու նորմալ ձևով, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
«Ընտրություն ասելով, մենք չպետք է հասկանանք միայն ապրիլի 2-ի օրը, ապրիլի 2-ը դա ընտրություն չի, դա միայն քվեարկության օրն է, ընտրությունների ամբողջ գործընթացի մեկնարկի պաշտոնական օրը՝ մարտի 5-ը եթե վերցնենք, նույնիսկ դրանից շուտ էլ է սկսել, և այս ընթացքում մենք տեսանք այնպիսի երևույթներ՝ անհավասար պայմաններ, վարչական ռեսուրսի չարաշահում, բռնություններ, ցուցակներ, որոնք այդպես էլ կարգի չբերվեցին, որովհետև օրենքը թույլ չի տալիս: Այս ամենն արդեն լրջագույն հիմքեր են տալիս ասելու, որ քվեարկությունը նույնպես չի ընթանալու նորմալ ձևով», - ասաց Հոկտանյանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ