Մատչելիության հղումներ

ՀրազՋԷԿ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Տաշիր Կապիտալ»-ին


«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» (ՀրազՋԷԿ) բաց բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը։

«Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում է՝ թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը», - ասված է ՀԾԿՀ-ի պաշտոնական կայքէջի հրապարակման մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG