Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է ԼՂ ՊՆ հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեից հաղորդմամբ, զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: