Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը այցելել է Լեռնային Ղարաբաղ:
Երեկ Ստեփանակերտում ընդունելով նորանշանակ դեսպանին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ռուսաստանի տարբեր հարթակներում Լեռնային Ղարաբաղի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը և ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր, փոխանցում է ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջը: