Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերահաստատել է՝ պաշտոնական Վաշինգտոնը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմամբ: Այդ մասին, ըստ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին հղած նամակում: