Մատչելիության հղումներ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը պահանջում է կրթության և գիտության նախարարի հրաժարականը


ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյան, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյան, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը պահանջում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը։

Դաշինքի երեկվա հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Ազգային ժողովի ընտրություններում իշխանության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման փաստական նյութ է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը։ Հեռախոսային ձայնագրությունների տեսքով հրապարակված հսկայածավալ նյութը վկայում է, որ հանրապետության դպրոցները և նախակրթական հիմնարկները զանգվածաբար ներքաշված են նախընտրական շրջանում ապօրինի մեթոդներով իշխանության, մասնավորապես ՀՀԿ-ի [Հանրապետական կուսակցություն] օգտին աշխատելու գործում։ Իշխանությունը, նախապես ժխտելով իր կողմից վարչական ռեսուրսների օգտագործումը, ըստ էության հաստատել է ցուցակների հավաքման փաստը՝ դա օրենքի խախտում չհամարելով, իսկ ձայնագրությունների հրապարակումը որակել որպես սադրանք։ Դպրոցական և նախադպրոցական հիմնարկների տնօրենների ուսուցիչների կողմից երեխաների ծնողների ցուցակների հավաքումն իրականում այլ բան չէ, քան ընտրողի ազատ կամարտահայտման վրա ներգործություն, ինչը արգելվում է օրենքով»։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դատապարտում է «իշխանության կողմից իրականացվող բացահայտ ապօրինությունը», համարում է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած և մամուլում հրապարակած նյութը պետք է դիտել որպես հաղորդում հանցագործության մասին, ինչին առաջինը պարտավոր էր արձագանքել ԿԸՀ-ը [Կենտրոնական ընտրական հանձնաժողով], իսկ իրավապահ մարմինների պարտականությունն է այդ հիմքով վարույթ հարուցել, և պահանջում է ոլորտի հիմնական պատասխանատու՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG