Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն դիտորդական կազմակերպությանը մեղադրում է «անազնիվ գործելաոճի» մեջ


Իշխող Հանրապետական կուսակցությունը արձագանքել է Հանրապետական տնօրենների կողմից դպրոցներում և մանկապարտեզներում վարչական ռեսուրսի կիրառման մասին մամուլի հրապարակումներին և լրատվամիջոցներին այդ մասին տեղեկատվություն հաղորդած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությանը մեղադրել է «քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի» մեջ:

Հիշեցնելով, որ Ընտրական օրենսգիրքը չի արգելում քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս՝ իշխող կուսակցությունը հայտարարել է, որ ձայնագրությունների զգալի մասի «մանրակրկիտ» ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում:

«Ցավում ենք, որ ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունը իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի», - ասված է ՀՀԿ-ի տարածած հաղորդագրությունում: - «Անընդունելի ենք համարում նման սադրանքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից», - հայտարարում է ՀՀԿ կենտրոնական շտաբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG