Մատչելիության հղումներ

Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ․ դեսպան


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ)՝ այսօր իր հավատարմագրերը հանձնելով նախագահ Սերժ Սարգսյանին:

Նշելով, որ դա է իր երկրի կառավարության ուղերձը, որով ժամանել է Հայաստան, դիվանագետը վստահեցրել է, որ որպես դեսպան՝ կգործադրի ամեն ջանք այն հնարավորինս արագ իրականացնելու համար: Ընդգծելով, որ Իսրայելում խորը ակնածանքով են վերաբերվում հայ ժողովրդին՝ Էլիյահու Յերուշալմին իր համար մեծ պատիվ է համարել ծառայել երկու հինավուրց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու միջպետական հարաբերությունների զարգացմանը, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են սատարել դեսպանի ջանքերը հայ-իսրայելական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Նա նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել և նոր որակ հաղորդել միջպետական հարաբերություններին, և կարևորել է վերջին շրջանում միջխորհրդարանական ու հանրային հարաբերություններում նկատելի որոշակի աշխուժությունը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-իսրայելական գործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և զարգացումների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG