Մատչելիության հղումներ

Կրակոցներ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ


Վիրավորված քաղաքացուն օգնություն է ցուցաբերվում Վեսթմինստերյան կամրջին, Լոնդոն, 22-ը մարտի, 2017թ․
Վիրավորված քաղաքացուն օգնություն է ցուցաբերվում Վեսթմինստերյան կամրջին, Լոնդոն, 22-ը մարտի, 2017թ․

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել: Ուղիղ հեռարձակվող տեսանյութերը ցույց են տալիս մի քանի վիրավորված մարդկանց և շրջափակված փողոցներ:

Իշխանությունները հաղորդում են, որ սև հագուստով մի մարդ փորձել է գրոհել շենքը, որտեղ տեղակայված են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատները՝ լորդերի պալատը և ստորին պալատը: Հարձակվողը դանակահարել է շենքը հսկող ոստիկաններից մեկին: Մյուս ոստիկանի կրակոցներից հարձակվողը սպանվել է:

Տեսանյութերը մի քանի վիրավորվածների են ցույց տալիս խորհրդարանի շենքին մոտ գտնվող Վեսթմինստերյան կամրջին: Ըստ հաղորդագրությունների՝ նրանց հարվածել է մի ավտոմեքենա, հետո մխրճվել խորհրդարանի շենքի արգելափակոցների մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն ասել է, թե Թերեզա Մեյի կյանքին վտանգ չի սպառնում: Վարչապետի գտնվելու վայրը չի հաղորդվում: Հարձակումից հետո խորհրդարանի շենքի մոտ տեղակայվում են հատուկ ջոկատայիններ և զինված ոստիկաններ: Վիրավորվածների թվի, կամ հնարավոր զոհերի մասին այս պահին ճշգրտված լուրեր դեռ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG