Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն դեռևս չի հաստատում Սամվել Բաբայանի ձերբակալության մասին տեղեկությունը


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) դեռևս չի հաստատում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին տեղեկությունը։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք հաստատում են, որ Բաբայանին ձերբակալել են, ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը պատասխանեց, որ այս պահին իրենք նման տեղեկատվություն չունեն։

Ճշտող հարցին, թե հերքո՞ւմ են այդ տեղեկությունը, Գալստյանը կրկնեց, որ նման տեղեկատվություն չունեն, երբ կլինեի, կտեղեկացնեն։

Նշենք, որ Բաբայանն այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի շտաբում է եղել։ Դաշինքի անդամ, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանն «Ազատության»-ը ասաց, որ ժամը 13։00-ի սահմաններում Սամվել Բաբայանը տուն է գնացել՝ ասելով, որ առողջական խնդիրներ ունի։ Եղիազարյանի խոսքով՝ դրանից հետո Բաբայանի հետ կապվել չի հաջողվել։

ՕՐՕ դաշինքի անդամները, այդ թվում՝ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ, դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն այս պահին զերծ են մնում մեկնաբանություններից, մասնավորապես հարցից, թե արդյո՞ք այս ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի։ Դաշինքում այս պահին փորձում են հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Նշենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության»-ը փոխանցել էր, որ իր նախնական տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ձերբակալվել է։

Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հասաստատել էին նաև Բաբայանի ընտանիքի անդամները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG