Մատչելիության հղումներ

Դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 176 հաղորդում


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 21-ի դրությամբ ուսումնասիրել է ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 173 հրապարակում, ոստիկանությունում ստացված մեկ անանուն և գլխավոր դատախազության թեժ գծով ստացված երկու ահազանգ:

Ըստ հաղորդագրության, ուսումնասիրված 176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:

Նշված 38 հաղորդումներն ուղարկվել են ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 35-ով ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG