Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Աբու Դաբիի օդանավակայանում Սարգսյանին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը:

«Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններում իր նախորդ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կարճ ժամանակաընթացքում Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված համաժողովի կազմակերպման համար:

Նախագահը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքները, ինչպես նաև Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ ձեռք բերվելիք պայմանավորվածություններն իրենց լուրջ ներդրումն ու դերակատարությունը կունենան հայ-էմիրաթյան հարաբերությունների հետագա զարգացման գործում: Հանրապետության Նախագահը «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի վերաբերյալ հանգամանալից զրույց է ունեցել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան ալ-Մանսուրիի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG