Մատչելիության հղումներ

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետի պաշտոնից


Արթուր Աղաբեկյան, արխիվ
Արթուր Աղաբեկյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Հրամանագրի տեսքստը տեղադրված է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում։

Նշենք, որ դեռ փետրվարի սկզբին Լեռնային Ղարաբաղի այժմ արդեն նախկին փոխվարչապետն «Ազատության»-ը ասել էր, որ պատրաստվում է շուտով հրաժարական տալ: Իր այդ որոշումը Աղաբեկյանը պատճառաբանել էր «ավելի հանգիստ կյանքի անցնելու» ցանկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG