Մատչելիության հղումներ

«Հաց բերողի» մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ


«Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի [բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում] հատկանիշներով: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Տռուզյանը նաև նշեց, որ Արթուր Սարգսյանի եղբայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG