Մատչելիության հղումներ

Բողոքի երթ՝ ի հիշատակ «Հաց բերողի»


Ազատության հրապարակից մեկնարկել է «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի երթը։

«Արթուր», «հաց բերողին սպանել են» վանկարկելով ցուցարարներն անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով։

Այս պահին ցուցարարները գլխավոր դատախազության շենքի մոտ են։ Ոստիկանները պատ կազմած թույլ չեն տալիս նրանց մոտենալ շենքին։

«Սերժի ռեժիմին ծառայող յուրաքանչյուր կառույց համարվում է հանցագործ», - հայտարարեց «Արժեքների հեղափոխության» գործով դատապարտված Շանթ Հարությանի որդին՝ Շահեն Հարությունյանը և կոչ արեց ցուցարարներին շարժվել արդարադատության նախարարություն։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկեց նախարարություն գնալու համար մի քանի հոգանոց խումբ կազմել։ «Մի չխոչընդոտեք երթին։ Մեր կռիվը ձեր դեմ չէ», - դիմելով ոստիկաններին՝ հայտարարեցին երթի մասնակիցները։

Օսիպյանն էլ կոչ արեց ցուցարարներին՝ զերծ մնալ բախումներ հրահրելուց։

Քիչ առաջ, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ «Արմենի» բժշկական կենտրոնում մահացել է Արթուր Սարգսյանը։

Մանրամասներն՝ ավեի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG