Մատչելիության հղումներ

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Եվրոպական Միությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ղրիմի թերակղզու բռնակցման կապակցությամբ: Պատժամիջոցները վերաբերում են 150 անձանց և 37 ընկերությունների, որոնք, ըստ Բրյուսելի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար:

Մոսկվայի դեմ պատժամիջոցները առաջին անգամ սահմանվել էին 2014-ի մարտին: Պատժամիջոցների ցանկում, մասնավորապես, ընդգրկված են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, լրագրող Դմիտրի Կիսելյովը, ով համարվում է Կրեմլի գլխավոր պրոպագանդիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG