Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյանը լիովին ազատ է արձակվել. փաստաբան


Վարդան Պետրոսյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Վարդան Պետրոսյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դերասան Վարդան Պետրոսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հայցը:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, նշում է, որ Վարդան Պետրոսյանը լիովին ազատված է, նա ցանկության դեպքում կարող է անգամ դուրս գալ երկրից: «Հինգ օր առաջ այդ որոշումն արդեն իսկ մտել է ուժի մեջ», - ասել է փաստաբանը:

«Արմենպրես»-ի հարցին, թե տուժող կողմը որոշումը չի՞ բողոքարկել, Բաղդասարյանը պատասխանել է՝ հակառակ կողմը ստորագրել է, որ որևէ բողոք, պարտք ու պահանջ չունի Վարդան Պետրոսյանի նկատմամբ:

2013 թվականի հոկտեմբերի 20-ին, հիշեցնենք, Կոտայքի մարզում Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Մոտ երկու տարի առաջ Կոտայքի մարզի դատարանը դերասանին մեղավոր ճանաչեց ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ,​ և հինգ տարվա ազատազրկման​ դատապարտեց։

Մինչև վաղաժամկետ ազատելու մասին որոշումը Պետրոսյանը պատիժը կրում էր բաց ռեժիմով՝ առավոտյան ժամը ութից մինչև երեկոյան ութը անցկացնելով ազատության մեջ, երեկոներն ու գիշերները՝ կալանավայրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG