Ոստիկանները պարզել են, թե Վանաձորում ինչպես է վնասվել պատգամավորության թեկնածուի պաստառը:
«Մարտի 11-ին, ժամը 17:30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածուառաջադրված Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վանաձորի Երևանյան խճուղու երկու անչափահաս բնակիչներ (2005 թ. և 2006 թ. ծնված) խաղալիս անգիտակցաբար պոկել են թիվ 103/1 շենքի արևմտյան պատին փակցված պատգամավորության թեկնածուի քարոզչական պաստառը», - ասված է Ոստիկանության մամլո ծառայության հաղորդագրությունում: