Թուրքիայի նախագահը սուր քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ում իր դաշնակից հանդիսացող Հոլանդիայի իշխանություններին, օգտագործելով «ֆաշիստ» որակումը: Հոլանդիայում վայրէջքի թույլտվություն չի տրվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին:
«Հեյ, Հոլանդիա, տեսնենք, թե այսուհետ ինչպես են ձեր ինքնաթիռները ժամանելու Թուրքիա: Ես խոսում եմ դիվանագետների, ոչ թե շարքային քաղաքացիների մասին», -այսօր Ստամբուլում սպառնացել է էրդողանը:
Ավելի վաղ նախագահ Էրդողանը «ֆաշիզմի» մեջ էր մեղադրել նաև Գերմանիայի իշխանություններին, որոնք եվրոպական մի շարք այլ երկրների օրինակով, թույլ չեն տալիս իրենց երկրներում քարոզարշավ անցկացնել Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների օգտին: Փորձագետները վստահ են, որ ապրիլի կեսերին կայանալիք այդ հանրաքվեի նպատակն է երկարաձգել ու ամրապնդել Ռեջեփ էրդողանի իշխանավարումը: