Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Սեւժ Սարգսյանը և Միկայել Ժանը երկուստեք կարևորել են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների միջև հաստատված սերտ համագործակցությունը: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված աշխատանքներին: