«Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ORBITER տեսակի անօդաչու թռչող սարք», - տեղեկացնում է ԼՂ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ», - ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում: