Մատչելիության հղումներ

Վրաստանի գերագույն դատարանը որոշեց «Ռուսթավի 2»-ը հանձնել նախկին սեփականատիրոջը


Կիբար Խալվաշին ասուլիսի ժամանակ, արխիվ
Կիբար Խալվաշին ասուլիսի ժամանակ, արխիվ

Վրաստանի գերագույն դատարանը որոշում է կայացրել «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը նախկին սեփականատիրոջը հանձնելու մասին։ Դատարանը գործարար Կիբար Խալվաշիին ճանաչել է հեռուստաընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթի՝ 60 տոկոսի սեփականատեր, իսկ նրա «Պանորամա» ընկերությանը՝ մնացած 40 տոկոսի։

Գերագույն դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։

«Ռուսթավի 2»-ը Խալվաշիին էր պատկանում 2004 թվականից մինչև 2006 թվականը, երբ նա վաճառել է իր բաժնետոմսերը: Խալվաշին պնդում է, թե դրանք իրենից ոչ թե գնել են շուկայական արժեքով, այլ առգրավել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրահանգով, և հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով վերադարձնել իր բաժնետոմսերը:

Դատական տարբեր ատյաններում այս գործի քննությունը շարունակվեց շուրջ մեկուկես տարի:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG