«Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի` Թբիլիսի կատարած այցի ընթացքում աբխազական երկաթուղու վերաբացման հարցը չի քննարկվել», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն` հակադարձելով ընդդիմության մեղադրանքներին:
Վրացական ընդդիմության ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ թբիլիսյան այցի ընթացքում, խոսելով «Լարսի ճանապարհի այլընտրանքի մասին», Կարապետյանը նկատի է ունեցել հենց Աբխազիայով անցնող երկաթգիծը: