Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը սոցիալական ցանցերում հրապարակեց տեսագրություն, որը, ըստ նրա ավելի վաղ արած գրառման, վկայում է գիշերը շփման գծում Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան:
«Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Աղդամի,Ակնի ուղղությամբ: Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները», - Ֆեյսբուքում հրապարակելով տեսագրությունը՝ գրել է Հովհաննիսյանը:
Տեսանյութը՝ այստեղ․