Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը կայցելի Բրյուսել


Սերժ Սարգսյան և Դոնալդ Տուսկ, արխիվ
Սերժ Սարգսյան և Դոնալդ Տուսկ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկօրյա այցի հագեցած օրակարգի շրջանակում Սերժ Սարգսյանը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրամիության բոլոր կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, ինչպես նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Բրյուսելում նախատեսված է նաև Հայաստանի նախագահի հանդիպումը «Քարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ: Սերժ Սարգսյանը «Քարնեգի» կենտրոնում հանդես կգա ելույթով:

Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահը կհանդիպի նաև հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG