Մատչելիության հղումներ

Եվրադատարանում անցած տարի Հայաստանի դեմ քննված հայցերի թիվը աճել է 60 տոկոսով


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016-ին ընդհանուր առմամբ 993 վճիռ է կայացրել Եվրոպական միության բոլոր երկրների համար։ Դրանցից 829-ում կամ 83.5 տոկոսում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվանզ մեկ խախտում է արձանագրվել։

Հայաստանի դեմ Եվրոպական դատարանը 2016-ին կայացրել է 15 վճիռ, որից 13-ն առնվազն մարդու իրավունքների մեկ խախտում է պարունակել։ Այս ցուցանիշը 2015-ի համեմատ գրեթե կրկնապատկվել է՝ 2015-ին Հայաստանի Հանրապետության դեմ 8 վճիռ էր կայացվել։ 2016-ին Հայաստանի դեմ կայացված վճիռներից 10-ը առնչվում են արդար դատաքննության իրավունքի խախտմանը։

Եվրոպական կոնվենցիայի՝ առնվազն մեկ խախտում թույլ տված երկրների ցանկում առաջին տեղում Ռուսաստանն է։ 2016-ին՝ ընդհանուր առմամբ Եվրոպական դատարանի կողմից Ռուսաստանի դեմ կայացված 228 որոշումներից 222-ում առնվազն մեկ խախտում է հայտնաբերվել։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 77 վճիռներով, այնուհետև՝ Ռումինիան, որին հաջորդում են Ուկրաինան, Հունաստանը և Հունգարիան։

Եվրոպական դատարանի գոյության ընթացքում՝ 1959-ից մինչև 2016-ը. Հայաստանի դեմ կայացվել է 75 վճիռ, որից 68-ում հայտնաբերվել են մարդու իրավունքների խախտումներ։

Եվրոպայի խորհրդի տվյալներով, 2016-ին 2015-ի համեմատ 23 տոկոսով աճել է եվրոպական դատարան ուղարկված հայցերը։ Դրանց աճը պայմանավորված է կալանքի տակ պահման պայմանների համակարգային խնդիրներով։

2016-ի ավարտին ընդդեմ Հայաստանի քննվել է 60 տոկոսով ավելի հայց, քան 2015-ին էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG