Մատչելիության հղումներ

ՔԿ․ Քաղաքացին ավտոմեքենայով ներխուժել է ՀՀ ՊՆ տարածք, քրգործ է հարուցվել


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի պաշտպանության նախարարության տարածք մուտք գործելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ այսօր ժամը 00:20 «Երևան քաղաքի բնակիչ Ա. Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին և ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ներխուժել ՀՀ ՊՆ տարածք»: Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում Եփրեմյանը չի տուժել:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 327.6-րդ հոդվածի 1-ին մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը): Կատարվում է նախաքննություն:

Եփրեմյանը ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG