Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպանները հավանություն տվեցին Վրաստանի հետ ոչ-վիզային ռեժիմին


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․
Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Այսօր Բրյուսելում Եվրամիության երկրների դեսպանները հավանություն տվեցին Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացմանը: Միաժամանակ, նրանք հավանություն տվեցին նաև Վրաստանի հետ այդ համաձայնությունը սառեցնելու պայմանագրի նախագծին, ինչը կողմերի միջև վիզային ռեժիմը վերացնելու նախապայմաններից մեկն էր:

Եվրամիության դեսպանների որոշումը կարևոր քայլ է համարվում Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար:

Եվրամիության պաշտոնյաները Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել են, թե կարծում են, որ մարտի վերջերից Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել Եվրամիության երկրներ, ազատորեն մտնել Շենգենյան գոտի:

Փետրվարի 28-ին Եվրամիության դեսպանները քննարկելու են Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը վերացնելու հարցը: Ակնկալվում է, որ ուկրաինացիները ազատորեն կկարողանան ճամփորդել Եվրոպա գալիք հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG