Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ը հերքում է՝ հովիվների վրա ղարաբաղյան ուժերը չեն կրակել


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում
ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե երեկ գիշեր ղարաբաղյան ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ:

Հերթական ապատեղեկատվություն որակելով այդ լուրը՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունն իր հաղորդագրությունում ընդգծում է․ - «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում: Ավելին՝ ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG