Մատչելիության հղումներ

ՔԿ․ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 4-ամյա փոքրիկի մահվան հանգամանքները պարզելու համար


Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 2013թ. ծնված երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար։

«2017 թվականի փետրվարի 14-ին` ժամը 11:30-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 11-ին, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 2013 թվականի ապրիլի 6-ին ծնված տղա երեխա:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, երեխան մոր ուղեկցությամբ գնացել է նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ մայրը նրան հանձնել է նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։

Նախնական տվյալներով՝ ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին կազմակերպել է ներկա-բացակա, որին փոքրիկը ներկա եղել է, իսկ ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նկատել է, որ բացակայում է։ Ըստ դաստիարակչուհու՝ այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել է երեխայի մորը։

Փոքրիկի դին հայտնաբերել է նրա պապը՝ նրան որոնելիս, նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում` բերանքսիվայր ջրում ընկած վիճակում, ոտքերով դեպի ափամերձ մասը և անմիջապես տեղափոխել «Ալավերդու բժշկական կետրոն» ՓԲ ընկերություն»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG