Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը սպանվել է Մալայզիայում: Այս մասին հաղորդում է հարավ-կորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարության իր աղբյուրը:
Կիմ Չոն Նամը հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի միակ եղբայրն էր, նախկինում համարվում էր Կիմ Չեն Իրի ամենահավանական հետևորդը, սակայն, տարիներ առաջ նա լքել էր երկիրը:
Մալայզիական ոստիկանությունից «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի քաղաքացին մահացել է Կուալա-Լումպուրի օդանավակայանից դեպի հիվանդանոց ճանապարհին: