ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է, որ Հայաստանի հումանիտար օգնությամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայում։
Հումանիտար օգնությամբ 1-ին օդանավը, հիշեցնենք, «Հմեյմիմ»-ում վայրէջք էր կատարել 2016-ի սեպտեմբերի 4-ին։
Հայաստանի արտգործնախարարությունը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը` հայաստանյան մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու համար: