Դատարանը որոշեց կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորել նրան:
«Այժմ նրան տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ: Մենք քիչ անց կկարողանանք ճշտել, թե ՝ որ «Նուբարաշեն» ՔԿՀ, թե «Դատապարտյալների հիվանդանոց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:
Այսօր Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել էր «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին:
«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասել էր, որ ՀՔԾ-ն ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել են փոխել հանդիպման օրը: